Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն գիշերվա քունը կորցնելու առիթ չունի». ՆԱՏՕ-ն նոր զորամիավորումներ կտեղակայի Մերձբալթյան երկրներում (Տեսանյութ)

Հունիս 12,2017 17:39

«Ցանկություն ունենք իմաստալից երկխոսություն ծավալել ՌԴ-ի հետ: Հուսով եմ՝ գալիք շաբաթում ՆԱՏՕ-ՌԴ խորհրդի հերթական ժողովը կկարողանանք գումարել եւ երկակի հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ քննարկել»,-այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններին, ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նա հայտնեց, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում մտադիր է Մերձբալթյան երկրներում լրացուցիչ զորամիավորումներ տեղակայել: «Դա տեղի է ունենում ի պատասխան ՌԴ ձեռնարկած գործողությունների: Մասնավորապես, Ղրիմի «կտրումը» եւ ներկայությունը Ուկրաինայում: Դա խոսում է այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է զինված ուժերի օգնությանը դիմել՝ Եվրոպայում սահմաններ փոխելու նպատակով: Վրաստանում եւս անցանկալի ռուսական զինուժ է ներկա: Մենք ունակ ենք պաշտպանելու ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին»,-վստահեցրեց նա:

Ապատուրայի փոխանցմամբ՝ Մերձբալթյան երկրներում մոտ հազար հոգանոց զորախմբեր տեղակայելու մասին է խոսքը, ուստի ՌԴ-ի համար դա ռազմական սպառնալիք չէ. «Արեւմտյան ռազմական օկրուգում ՌԴ-ն ունի 300 հազարանոց զորք, այսինքն՝ գիշերվա քունը կորցնելու առիթ Ռուսաստանը չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930