Տեղեկացրել ենք Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի դպրոցի բակում օձի հայտնվելու մասին:
Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ վերջերս օձերն ակտիվացել, գյուղ են մտնում: Նա ասաց, որ այսօր իրենց առանձնատան բակում 2 օձ է նկատել:
Մի քանի օր առաջ հետաքրքիր դեպք է կատարվել Նոյեմբերյան քաղաքում: Քաղաքի բնակարաններից մեկի էլեկտրական հոսանքի հաշվիչը տեղադրված է առանձնատան բակում: Մետաղական արկղում, որտեղ տեղադրված է հաշվիչը, թռչունը բուն է դրել, ձագեր հանել: Տան էլեկտրական հոսանքն անջատվելուց հետո բնակիչը բացել է հաշվիչի մետաղական արկղն ու տեսել, որը այնտեղ մտած օձը կերել է թռչնի ձագերին, կուշտ քուն մտել, դիպել հոսանքի լարին, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ