Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ավելանում են թշնամական գործողությունները». ՆԱՏՕ-ի պաշտոնյան՝ ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին (Տեսանյութ)

Հունիս 12,2017 16:54

«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մտահոգ են սպառազինությունների ծավալի աճով, որի հետեւանքով քաղաքական լարումներն ու թշնամական գործողություններն են ավելանում»,-այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ասաց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

Նա փաստեց, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից երկուսը Մինսկի խմբի համանախագահներ են, իսկ Մինսկի խմբի հայտարարություններից պարզ է, որ համանախագահները նվիրված են խնդրի խաղաղ հանգուցալուծումը գտնելու գործընթացին:

«Մեզ համար ցանկալի է լարվածության նվազեցում եւ հարցի խաղաղ լուծում: ՆԱՏՕ-ն հետեւում է տարածաշրջանում անվտանգությանը: Մեր մտահոգության մակարդակն այսօր շատ ավելի բարձր է: Զինված բախումների մակարդակներն ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել: Մեր դիրքորոշումն է՝ սատարել Մինսկի խմբի ջանքերին»,-վստահեցրեց նա:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930