Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ոստիկանության բաժանմունքի նախկին պետի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Հունիս 12,2017 16:21

Պաշտոնեական դիրքի չարաշահման և խարդախության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի նախկին պետ Տիգրան Միլիտոսյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով գումար է հափշտակել քաղաքացուց:

Այսպես, հիշյալ քրեական գործի քննությամբ պարզվել է, որ նոր անձնագիր ստանալու համար Գյումրի քաղաքի բնակիչ Հակոբ Ղազազյանին անհրաժեշտ է եղել վերականգնել կորցրած զինվորական գրքույկը, որի համար դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի աշխատակցին, ով տարբեր պատճառաբանություններով ձգձգել է փաստաթղթի տրամադրումը և գործընթացն արագացնելու համար Հ. Ղազազյանից կաշառք է պահանջել: Ընդ որում, ՊՆ աշխատակցի կողմից կաշառք ստանալու պահանջը ներկայացվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Տ. Միլիտոսյանի ներկայությամբ, ով, ի պաշտոնե պարտավոր լինելով կանխել հանցանքն ու բացահայտել հանցագործության դեպքը, ոչինչ չի ձեռնարկել այդ ուղղությամբ. մասնավորապես, չի կանխել Հ. Ղազազյանի կողմից կաշառք տալը, թաքցրել է իր ներկայությամբ կատարված հանցագործությունը` այդ մասին չտեղեկացնելով իր վերադասին կամ պետական այլ իրավասու մարմնի: Ավելին, չարաշահելով Հ. Ղազազյանի վստահությունը և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արագ անձնագրավորելու պատրվակով նրանից պարբերաբար տարբեր չափերի գումարներ է պահանջել և արդյունքում ստացած 121.000 ՀՀ դրամը խաբեությամբ հափշտակել` այն ծախսելով իր անձնական կարիքների համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Տ. Միլիտոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930