Հայաստանի նոր օրհներգ կարող է դառնալ աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի «Քե՛զ համար, Հայաստա՛ն» երգը: Այս մասին հայտարարել է շանսոնյեն Le Club de Richard Findykian ռադիոշոուին հյուրընկալվելիս:
«’Pour toi Arménie’-ն կարող է դառնալ նոր հիմն, ահա թե ինչ եմ ես ուզում,- ասել է նա:- Նախագահ Սերժ Սարգսյանը, և ոչ միայն նա, համաձայն են ինձ հետ»:
Ազնավուրը խոսել է նաև Հայաստան կատարած իր վերջին այցելության մասին:
«Իմ բոլոր երեխաները մկրտվել են հայկական եկեղեցում. Նիկոլասը բացառություն չէր»,- ասել է նա՝ անդրադառնալով որդու մկրտությանը Հայաստանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ