Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրենիքը սկսվում է Թալիշից. ինչպե՞ս ապրիլը փոխեց թալիշեցի աշակերտի կյանքը (Ֆոտոշարք)

Հունիս 12,2017 15:08

«Հայրենիքը սկսվում է Թալիշից…»: Թալիշեցիների դպրոց մտնելիս պատին փակցված այս գրությունն է առաջինը ուշադրություն գրավում: Միայն թե դպրոցը հայրենի Թալիշում չէ, այլ Ալաշան առողջարանային համալիրում, որտեղ Ադրբեջանի ապրիլյան հրետակոծությունից հետո հաստատվել է թալիշեցիների մի մասը, ապա՝ շենքերից մեկը կրթօջախ դարձրել…

Սահակյան Հերմինեն հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է: Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ հիմա տարբերությունն այն է, որ Ալաշանում իր աշակերտների թիվը շատ քիչ է: Ապա հիշում է ապրիլյան ռազմական գործողությունները. «Լուսաբացին կրակոցներն ավելի ահարկու դարձան, ստիպված եղբորս մեքենայով՝ երեք անչափահաս երեխաներիս հետ, գյուղը լքեցինք…»:

Ուսուցչուհին ընդգծում է՝ հակամարտության գոտում ապրող աշակերտների հոգեբանությունն այլ է, նրանք էլ են զգում ու ապրում պատերազմի սարսափը. «Ապրիլյան պատերազմը խաթարեց նրանց մանկությունը: Նրանք երազում են, որ իրենց մանկությունն էլ գեղեցիկ լինի»:

Թալիշի միջնակարգ դպրոցի տնօրեն Տանյա Մեժունցն էլ իր հերթին ասում է՝ աշակերտներն ուզում են Թալիշ վերադառնալ. «Տղաներին, որ հարցնես՝ ուզում են զինվոր դառնալ»:

Ապա Ընկեր Սահակյանն է անկեղծանում՝ կշարունակի դասավանդել այստեղ՝ հույսով, որ ապագայում ամեն ինչ լավ է լինելու:

Այժմ դպրոցը 25 աշակերտ ունի՝ նախկին մոտ 100-ի փոխարեն:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930