Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը գործարկում են #երբշահումես ակցիան

Հունիս 12,2017 15:02

ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, հաճախորդները կստանան հնարավորություն շահելու արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Hyundai Solaris ավտոմեքենա:

Ակցիային մասնակցելու համար ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված Cirrus®/Maestro®, MasterCard Standard® և MasterCard® Gold քարտապաններին, ինչպես նաև նրանց, ովքեր կձևակերպեն ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը ակցիայի անցկացման ընթացքում, անհրաժեշտ է 10.06.2017թ-ից մինչև 10.09.2017թ. ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գործարքներ` 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ՀՀ և արտերկրի բոլոր առևտրի/սպասարկման կետերում, ինչպես նաև ինտերնետում: Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ քարտապանները կմասնակցեն կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակ` Hyundai Solaris ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը կանցկացվի վիճակախաղի միջոցով և ուղիղ եթերով կհեռարձակվի հեռուստատեսությամբ:

#երբշահումես ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930