Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ հասարակական տրանսպորտով չեք երթեւեկում, եթե այդքան հարմարավետ է տրանսպորտը, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասաց`ո՞վ ասաց, դուք իմ անձնական «նաբլյուդատե՞լն» եք: Մեր այն դիտարկմանը, թե ամեն օր չի երթեւեկում, պարոն Արեյանն ասաց` իսկ ո՞վ ասաց, որ ամեն օր պիտի տրանսպորտով երթեւեկեմ:
Կամո Արեյանն ասաց, որ վերջին շրջանում չի օգտվել քաղաքային վերգետնյա տրանսպորտից եւ միայն մեկ ամիս առաջ մետրո է նստել. «Չեմ օգտվել որեւէ երթուղայինից, սուտ էլ խոսել չեմ ուզում: «Գազելը» շատ լավ պատկերացնում եմ` ինչ վիճակում են մարդիկ, պետք չէ դրա համար թիթիզանալ, նստել»:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ