Փարիզում անցկացված քիկբոքսինգի մրցաշարում հայ մարզիկ Հարութ Գրիգորյանի եւ հոլանդացի Մարտել Գրոնհարտի միջեւ մենամարտն ավարտվել է հանդիսատեսների ծեծկռտուքով:
Միջադեպը տեղի է ունեցել երկրորդ ռաունդում: Գրիգորյանը մի քանի հարված ստանալուց հետո անհասկանալի պատճառով իջեցրել է ձեռքերը եւ թիկունքով շրջվել մրցակցի կողմը: Իսկ հոլանդացին օգտվելով դրանից՝ մեջքի կողմից հասցրած մեկ հարվածով Հարութ Գրիգորյանին նոկաուտի է ենթարկել: Այդ պահին հայ մարզիկի աջակցող խմբի մի քանի անձինք մտել են ռինգ եւ փորձել ծեծի ենթարկել հոլանդացուն:
Միջադեպը հնարավոր է եղել շատ արագ կանխել անվտանգության աշխատակիցների եւ մարզիկների թիմերի միջամտությամբ:
Ավելի ուշ Հարութի մարզիչ Նիկի Հեմմերսը ասել է, թե իր սանը թիկունքով շրջվել է, որովհետեւ պատռվածք էր ստացել: Նա միեւնույն ժամանակ չի հասկանում, թե ինչու է Հարութը դա արել եւ դադարել պաշտպանվել:
https://www.youtube.com/watch?v=BMEBP9gTipk
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ