Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրաքյան Քրդստանի ստեղծմամբ Մերձավոր Արեւելքում սահմաններ են փոխվելու». թուրքագետ (Տեսանյութ)

Հունիս 12,2017 14:15

Մերձավորարեւելյան ներկայիս ամենակարեւոր գործընթացը Իրաքյան Քրդստանում սեպտեմբերին սպասվելիք անկախության հանրաքվեն է: Այս մասին այսօր «Արմենպրես» գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան երկընտրանքի առաջ է կանգնելու՝ թույլ տա՞լ այդ գործընթացը, թե խոչընդոտել, դրանից էլ կախված է լինելու այդ երկրի ապագան»,-նկատեց նա:

Փորձագետի բնորոշմամբ, թեեւ հայտարարվել է Իրաքյան Քրդստանի հանրաքվեի մասին, բայց այդ պետության հիմնումը կարող է տարիներ տեւել: Ընդ որում, հանրաքվեն սեպտեմբերին կարող է եւ տեղի չունենալ:

«Կարեւոր է, որ գործընթացը գնում է, եւ Մերձավոր Արեւելքում ապագայում կստեղծվի քրդական պետականություն, որը գրավելու է աշխարհի ուժային կենտրոնների ուշադրությունը: Այս ամենից մեզ համար կան վտանգներ եւ հնարավորություններ, քանի որ Մերձավոր Արեւելքում սահմաններ են փոխվելու: Մյուս կողմից, Սեւրի պայմանագիրը պետք է հիմք ծառայի նոր վերաձեւումների համար»,-նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարծում է, որ Իրաքի քրդերի հանրաքվեն նախադեպ կլինի նաեւ Թուրքիայի քրդերի համար, իսկ թե ինչպես եւ երբ՝ ժամանակը ցույց կտա:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930