Էլվիս Փրեսլիի հարսանիքից շուրջ 50 տարի անց պարզվել է, որ նրա կնոջ հարսնաքույրը եղել է Քիմ Քարդաշյանի հորաքույրը:
1967թ. մայիսի 1-ին Լաս Վեգասում Էլվիս Փրեսլին ամուսնացավ Պրիսցիլա Էնն Բոլիեի հետ: Փրեսլին այդ ժամանակ 32 տարեկան էր, կինը՝ 21: Հարսանեկան արարողությունը տևել է ընդամենը 8 րոպե և ծածկվել գաղտնիության շղարշով:
Էլվիս և Պրիսցիլա Փրեսլիների ամուսնությունից շուրջ 50 տարի անց պարզվել է, որ Պրիսցիլիայի հարսնաքույրը եղել է Ջոան Քարդաշյանը՝ Քիմի, Քորթնիի և Քլոյեի հորաքույրը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ