Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը եկել էր ավագանու առանձին նիստ անելու (Տեսանյութ)

Հունիս 12,2017 13:50

Այսօր «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանիներին թույլ չտվեցին մտնել Երեւանի քաղաքապետարան, որտեղ պետք է տեղի ունենար Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը:

Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, սակայն, իր կուսակից ավագանիների հետ ոչ թե Տարոն Մարգարյանի երդման արարողությանն էր եկել մասնակցելու` այլ առանձին նիստ անելու:

Տիկին Փոստանջյանը նույնիսկ օրակարգ էր կազմել եւ պատրաստվում էր քննարկել ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ հարցը: Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքին նույնպես պետք  է անդրադառնար: Օրակարգում նաեւ ընդգրկել էր Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ,

Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հարցեր:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենք եկել են աշխատանքի, սակայն իրենց ներս չեն թողնում:

Տիկին Փոստանջյանն իր թիմակիցների հետ դրսում այնքան սպասեց` մինչեւ որ արարողությունը վերջացավ: Զարուհի Փոստանջյանի հետ քաղաքապետարանի դիմաց էին իրացման գոտու բնակիչները, որոնք բողոքի ցույց էին անում` պահանջելով փոխհատուցում: Արարողության ավարտից հետո քաղաքապետարանից դուրս եկող պաշտոնյաներին բնակիչներն ասում էին` «խաբեբաներ», «անամոթներ», «թալանչիներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930