Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի նոր քաղաքականությունը մեծացնում է վտանգը Մերձավոր Արեւելքում». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Հունիս 12,2017 13:46

«Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականության նոր փուլը հիմնված է իր զինված ուժերը երկրի սահմաններից դուրս կիրառելու գործոնի վրա: Այս ամենը ռազմավարական առումով դեռեւս վտանգավոր չէ, բայց պետք է սպասել, որ Թուրքիան կշարունակի այդ քաղաքականությունը»,-«Արմենպրես» գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Թուրքիայի կողմից Կատարին ռազմական աջակցություն ցուցաբերելու եւ այդ երկրում զորախումբ տեղակայելու որոշմանը, ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Սա վտանգի մակարդակը Մերձավոր Արեւելքում ուժեղացնում է՝ այն դեպքում, երբ իրադրությունը գնալով սրվում եւ ավելի վտանգավոր է դառնում»,-նկատեց նա: Ապա ընդգծեց, որ այդ գործընթացին զուգահեռ՝ Ռուսաստանը հաջողությամբ ակտիվացնում է իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում:

«Այս տեսակետից ՀՀ-ի նշանակությունը նրա համար մեծանում է՝ կապված մեր աշխարհաքաղաքական դիրքի, Մերձավոր Արեւելքում հայկական համայնքների, ՀՀ-ում ռուսական ռազմակայանի հետ»,-համոզմունք հայտնեց Սաֆրաստյանը:

Բանախոսը չի սպասում, որ այդ ամենի համատեքստում՝ ՌԴ-ն Ադրբեջանի համար հնարավորություն կստեղծի ակտիվություն ցուցաբերել. «Ռուսաստանը կձգտի ստատուս քվոն տարածաշրջանում պահպանել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930