Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ՀՀ նախագահի հետ, հակասություններ չկա՞ն, հարցին, այսօր Տարոն Մարգարյանի երդման արարողությանը մասնակցելու եկած վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց` աշխատանքային, հարգալից:
Կարեն Կարապետյանը նաեւ ասաց, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չունի եւ չի էլ ունեցել: Նա ասաց, որ չգիտի թե ովքեր ու ինչի համար են տարածում իր հրաժարականի մասին լուրերը:
Այն հարցին էլ, թե նախարարական պորտֆելները բաժանելիս տարաձայնություններ չե՞ն եղել, Կարեն Կարապետյանն ասաց` ոչ:
Կարեն Կարապետյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչ կարծիքի է Տարոն Մարգարյանի կուտակած հարստության մասին, ինչին ի պատասխան վարչապետն ասաց, որ այն իրեն վերաբերող հարց չէ:
Հարցին, թե ինչպես է գնահատում Տարոն Մարգարյանի աշխատանքը, կարճ պատասխանեց` լավ: Այն հարցին էլ, թե ինչպիսի խնդիրներ է տեսնում, որոնք պետք է Տարոն Մարգարյանը լուծի, Կարեն Կարապետյանն ասաց, որ տրանսպորտի, առողջապահական, աղբահանության խնդիրներ դեռեւս կան:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ