Հունիսի 12-ին Նախիջևանում սկսվել են թուրք-ադրբեջանական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվում են համաձայն երկու երկրների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, զորավարժությունների նպատակն է ապահովել փորձի փոխանակում երկու երկրների զորքերի միջև, մշակել համատեղ գործողությունների անցկացման հմտություններ:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ