Նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով իր ելույթից րոպեներ առաջ երդված Տարոն Մարգարյանին, ասաց` Տարոն ջան Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի, դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես:
Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի շենքում` ավագանու երկրորդ նիստի ընթացքում, որին մասնակցում էին հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, նախկին քաղաքապետեր, հասարակական-քաղաքական ու մշակութային գործիչներ:
Տարոն Մարգարյանի երդվելուց հետո, հնչեց Երեւանի հիմնը:
Տարոն Մարգարյանը երդվեց Երեւանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, «ազնվորեն ու բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները»:
Մանրամասները` տեսանյութում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հորդորեց չհիասթափեցնել. «Տարոն ջան Երեւանը լուծման կարոտ շատ խնդիրներ ունի. դու մեզ հիասթափեցնելու իրավունքը չունես: Չունես, քանի որ դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես ու հանրապետականի ղեկավարներից մեկը»: Նախագահն ասաց, որ այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն էլ է: Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, որ դեռեւս մի շարք խնդիրներ կան աղբի վերամշակման, տրանսպորտի, համատիրությունների եւ այլն:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ