Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված հին հաց են ուտում

Հունիս 12,2017 12:22

Տավուշի մարզի սննդի խանութներում «նիսյայի» հաստ տետրեր կան, որտեղ ապառիկ սնունդ գնածների անուններն են եւ նրանց կողմից վերցված սննդամթերքի գումարների մասին նշումներ: Կարիքավոր ընտանիքները ապառիկի պարտքը մարում են կենսաթոշակ, հաշմանդամության թոշակ եւ ընտանեկան նպաստ ստանալու օրը: Որոշ պարտքեր ամիսներով, նույնիսկ տարիներով չեն մարվում:

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում սոցիալապես խիստ անապահով բնակիչներ կան, ովքեր նախորդ օրվա արտադրված, սակայն խանութներում չվաճառված հաց են գնում: Խանութներից տեղեկացանք, որ նախորդ օրը թխված, բայց չիրացված հացը հաջորդ օրն ավելի էժան է վաճառվում: Օրինակ, «Մատնաքաշ» տեսակի հացը, որը թխման օրը չի ծախվել, 220 դրամի փոխարեն հաջորդ օրը վաճառվում է 150 դրամով: Գների տարբերություն 70 դրամը խիստ կարիքավոր ընտանիքների համար գումար է:

Հավելենք, որ բնակչության արտագաղթի,մարդկանց գնողունակության անկման պատճառով Տավուշի մարզում հացի վաճառքի ծավալները նվազել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930