Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց լեզվի քննությունից «կտրվել» է 9 %-ը

Հունիս 12,2017 12:31

Aravot.am-ը Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են այս տարի Հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության արդյունքները: Պարոն Իսպիրյանը տեղեկացրեց, որ այդ քննությանը մասնակցել է 5011 դիմորդ, միջին միավորը եղել է 13,01, անբավարար է ստացել մասնակիցների 9%-ը, իսկ առավելագույն` 20 միավոր ստացել է 52 դիմորդ:

«Հիմնականում բաշխվածությունը 710 %-ի եղել է 13-ից 13,5-ի սահմաններում»,-տեղեկացրեց պարոն Իսպիրյանը:

ԳԹԿ տնօրենի խոսքով, այս տարի նվազել է 20 միավոր ստացածների թիվը, մինչդեռ օրինակ, անցյալ տարի 92 դիմորդ էր առավելագույն միավոր գրանցել, անբավարար ստացածների թիվն էլ 9% է, անցյալ տարվա 8%-ի փոխարեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930