Ամեն տիպի մաշկի համար նախատեսված սնուցող-խոնավեցնող դիմակներից է համարվում հալվեի հյութով դիմակը, որը կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ թթվասերին ավելացնել մեկական թեյի գդալ ձվի դեղնուց եւ հալվեի հյութ: Լավ խառնելով՝ դարձնել միատարր զանգված: Դեմքին եւ պարանոցին քսել շերտ առ շերտ: Առաջին շերտը չորանալուց հետո քսել երկրորդը՝ ցանկալի է վրձնով: Դիմակը պահել 20 րոպե, պառկած վիճակում: Դեմքը լվանալ նախ տաք, ապա սառը ջրով:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
10.06.2017