Հունիսի 2-ին իրավապաշտպան, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ Facebook-ում ինչ-որ մեկը սպառնացել է սպանել իրեն այն բանից հետո, երբ ինքը հերթական քննադատական հայտարարությունն է արել կառավարության հասցեին:
Aravot.am-ը իրավապաշտպանից հետաքրքրվեց, թե այս օրերին ի՞նչ է արվել իրավապահների կողմից, պարոն Սաքունցն ասաց, որ որեւէ թարմ նորություն դեռեւս չկա եւ նոր տեղեկության դեպքում ասուլիսի ժամանակ կհայտարարի:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից էլ՝ առանց մանրամասնելու՝ տեղեկացանք, որ համապատասխան գործողություններ արվում են արդեն:
Aravot.am-ին հայտնի տեղեկություններով, այս գործով զբաղվում է ՀՀ ոստիկանության կազմակերպած հանցագործության դեմ պայքարի վարչությունը (6-րդ վարչությունը):
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սաքունցը Սորոսի անձնական պաշպանության տակ է