Երեք հայ բժիշկներ մեկնել էին Սուդան՝ ժամանակավորապես փոխարինելու «Ավրորայի» մրցանակակիր Թոմ Քաթինային:
Հիշեցնենք, որ Սուդանի հարավում գտնվող Նուբա լեռների ողջ շրջանին սպասարկող «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժն է Թոմ Քաթինան, եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում աշխատանքը:
Որպեսզի նա կարողանա Հայաստանում մասնակցել «Ավրորա» մրցանակի միջոցառումներին՝ երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ:
Թոմ Քաթինային փոխարինած բժիշկները՝ Արմինե Բարխուդարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գևորգ Ոսկանյանը երեկ վերադարձան Երևան: Նրանց դիմավորեցին հարազատներն ու Բժշկական համալսարանի ուսանողները: