Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը

Հունիս 11,2017 11:19

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում:

Երեք օր տևած ձերբակալությունից հետո Քըլըչը տեղափոխվել է դատախազություն՝ ցուցմունք տալու նպատակով: Ավելի ուշ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել և Քըլըչը տեղափոխվել է դատարան:

Իրավապաշտպան Քըլըչի կալանավորման լուրը հայտնի է դարձել «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության անդամ Անդրեյ Գարդների թվիթերյան գրառումից: «Մարդու իրավունքների ջատագով Թաներ Քըլըչը կալանավորվեց՝ առանց որևէ կոնկրետ, համոզիչ փաստարկի: Ի՜նչ ամոթ», – գրել է Գարդները:

Հունիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը գրավոր հայտարարությամբ կոչ էր արել ազատ արձակել «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավարին՝ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը բնութագրելով որպես ահազանգ:

Նմանատիպ կոչով էր հանդես եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի խոսնակը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 23 փաստաբանի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացվել: Այդ ցանկում տեղ էր գտել նաև Թաներ Քըլըչի անունը: Նշված 23 փաստաբաններից 18-ը այս պահին արդեն անազատության մեջ են:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930