Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Թբիլիսիի միջազգային մրցաշարում վիճաբանության պատճառով կիսատ է թողել գոտեմարտը:
Միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը հասել է մինչև եզրափակիչ, սակայն երբ հաշիվը եղել է 1:2, տրիբունաներում վիճաբանություն է սկսվել: Պատճառը վրացի ըմբիշի օգտին կողմնակալ մրցավարությունն էր: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը 98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռիոյի օլիմպիական խաղերին հանդիպում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլու հետ։
Արթուր Ալեքսանյանը լքել է գորգը՝ չշարունակելով պայքարը։ Նրա հաշվին տեխնիկական պարտություն է գրանցվել՝ 1։4 հաշվով։