Քիչ առաջ Հանրապետական հիվանդանոցում զրուցեցինք Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ 2 օր առաջ տեղի ունեցած վթարից տուժածներին փրկած Արթուր Միքայելյանի հետ: Վերջինիս պատմածով` այդ պահին պատահաբար է դեպքի վայրում եղել և տեսնելով, որ որևէ մեկը չի մոտենում մեքենաներում գտնվող ուղևորներին` օգնություն ցուցաբերելու, ինքն է ստանձնում այդ գործը: Վերջին ուղևորին, 17-ամյա մի աղջնակի փրկելու ընթացքում` գազի արտահոսքի հետևանքով, մեքենայում պայթյուն է տեղի ունենում և հրդեհ բռնկվում, սակայն Արթուրին հաջողվում է փրկել աղջնակին:
Երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ:
Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, համեստաբար, մինչև վերջ գուցե դեռ չգիտակցելով իր արարքի արժեքը, սակավ բառերով փորձեց նկարագրել տեղի ունեցածը:
Մանրամասները` տեսանյութում
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Կարող ա՞ գիտեք պիտի ասեր, որ հերոս ա։