Մինսկում Ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց 18-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանի 19 շախմատիստներից ոչ-ոք մրցանակային տեղ չզբաղեցրեց, սակայն այս առաջնությունում խաղարկվում էին նաեւ Աշխարհի գավաթի ուղեգրեր: Դրանց տիրելու համար մասնակիցներից պահանջվում էր տեղ զբաղեցնել 22 լավագույնների մեջ: Դա մերոնցից արեց միայն գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որը 7,5 միավորով պայքարն ավարտեց 19-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Chess.am-ի