Վրաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկեց ըմբշամարտի «Գրան Պրի» մրցաշարը: Ազատ ոճի ըմբիշներն այսօր պայքարեցին 57, 65, 74 եւ 97 կգ քաշային կարգերում:
Գարիկ Բարսեղյանը 57 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր: Երրորդ տեղի համար պայքարում Բարսեղյանը հաղթեց թուրք ըմբիշին:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վոլոդյա Ֆրանգուլյանը, հանդես գալով իր համար անսովոր՝ 65 կգ քաշային կարգում, հասավ եզրափակիչ եւ վճռորոշ գոտեմարտում հաղթեց թուրք մրցակցին եւ դարձավ մրցաշարի հաղթող: Այս քաշային կարգում Նարեկ Սիրունյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Բրոնզե մեդալի արժանացավ նաեւ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armtimes-ի