1988-ի դաժան աղետից անցել էավելի քան քառորդ դար, սակայն Գյումրիում շարունակում է իշխել աղետի ճնշող հոգեբանությունը: Այսօր էլ քաղաքով մեկ սփռված ենավելի քան 3500 կիսախարխուլ վագոն–տնակներ: Անգամ նախորդ տարիներին բնակարաններ ստացած ընտանիքների մի մասը չեն շտապում դրանք քանդել և Գյումրին ազատել աղետը հիշեցնող այդ ծանր պատկերներից:
Միանշանակ է, որ Գյումրին հնարավոր չէ դուրս բերել հոգեբանական ծանր և ճնշող մթնոլորտից, քանի դեռ քաղաքը չի ազատվել կիսախարխուլ տնակներից, որոցից մոտ 1000-ը նույնիսկբնակելի չեն: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքը վագոն–տնակներիցազատելու լավագույն տարբերակներից մեկը կլինի այն, որ հատկապես չբնակեցված խարխուլկացարանները գնվեն տնօրինողներից ու պարզապես քանդվեն: Իսկ քանդված վագոն–տնակներից առաջացած փայտանյութն էլ որպես ձմռան վառելիք բաժանվի այլ վագոն–տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին:
«Շիրակ կենտրոնը» վագոն–տնակներում բնակվող անօթևան ընտանիքներին ձմռան ամիսներին ջերմություն պարգևելու նպատակով Հայաստանի անտառապատ համայնքներից յուրաքանչյուրտարի ձեռք է բերում մոտ 300 խորանարդ մետր փայտ և բաժանում է կարիքավոր ընտանիքներին: Ստացվում է, որ սրանով մեր կազմակերպությունը հարկադրաբար նպաստում է, որյուրաքանչյուր տարի մոտ 1000 ծառ պակասի մեր առանց այդ էլ սակավաթիվ անտառներից: Իսկմեր այս նոր բարեգործական նախաձեռնությունը կնպաստի, որ անտառները հատելու փոխարենանօթևան ընտանիքներին որպես ձմռան վառելիք տրամադրվի կիսախարխուլ վագոն–տնակներըքանդելուց առաջացած փայտանյութը: Ավելին, վագոն–տնակների քանդումից առաջացածմետաղական մասերն էլ կփոխանակվեն փայտանյութով կամ կվաճառվեն, և առաջացածգումարով կրկին կգնվեն վագոն–տնակներ՝ քանդման նպատակով:
Ներկա պահին Գյումրիում կիսախարխուլ մեկ վագոն–տնակի արժեքը կազմում է 600-ից 800 դոլար: Քանդման ենթակա յուրաքանչյուր տնակը կլուսանկարվի, կներկայացվեն նաև քանդման գործընթացն ու ավարտից հետո մաքրված տարածքները պատկերող լուսանկարները, տեսանյութերը: Դրանք կտեղադրվեն մեր՝ www.shirakcentre.am կայքում և հանրապետության համեմատաբար ազդեցիկ էլեկտրոնային պարբերականներում, ինչպես նաև կներկայացվեն տվյալ տնակի ձեռք բերման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերած հովանավորին:
Առաջարկվող ծրագիրն ունի կարևորագույն 5 բաղադրիչներ՝
Առաջինը` հոգեբանականն է. գյումրեցու մեջ հույս կարթնանա, որ մի օր իր սիրելի քաղաքըկվերագտնի նախկին հմայքը՝ առանց վագոն–տնակների:
Երկրորդը` սոցիալականն է. ձմռան ամիսներին տնակներում պատսպարված անօթևանընտանիքներին կտրամադրվի անվճար վառելանյութ:
Երրորդը` քաղաքաշինականն է. Գյումրիում զգալի համայնքապատկան տարածքներ կազատվեն ժամանակավոր կացարաններից, ինչը կտա կառուցապատման աշխատանքների իրականացման և քաղաքի տեսքի վերականգնման հնարավորություն:
Չորրորդը՝ բնապահպանական է: Անտառները հատելու փոխարեն ձմռան վառելափայտկառաջանա խարխուլ և խոնավ, վաղուց շարքից դուրս եկած վագոն–տնակների քանդուցքից:
Հինգերորդը` զբաղվածության բաղադրիչն է. այս ծրագրի իրականացման գործողություններումկընդգրկվի տնակային ավաններում բնակվող 10-15 մարդ, որոնք վաղուց մատնված են գործազրկության:
Բյուջեով նախատեսված գումարը կծախսվի տնակների ձեռք բերման, դրանց քանդման, վառելափայտի պատրաստման ու բաժանման աշխատանքներ իրականացնելու համար:
Այս ծրագրի իրականացման նպատակով դիմում ենք մեր բոլոր գործընկերներին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց ու կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել և կատարել նվիրատվություններ ստորև նշված հաշվեհամարներից որևէ մեկին.
Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ
Benejiciary Bank: INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA,
SWIFT CODE: INJSAM22
AMD – 2052622035941001
EUR – 2052622035941040
RUB – 20526 22035941041
USD – 20526 22035941020
Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց,
Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020
Ներկայացնում ենք «Շանթ» ՀՌԸ–ի տեսանյութը «Շիրակ կենտրոնի» կողմից Գյումրին տնակներիցմաքրելու գործընթացի մասին:
https://www.youtube.com/watch?v=PODSOPC0RFo
«Շիրակ կենտրոն»-ի մամուլի հաղորդագրություն