Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 15.20-ից մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ոչնչացրել է Բերքաբերի ողջ բերքը, հացահատիկի արտերը գետնին են պառկել,խաղողի վազերը ջարդվել են, պոմիդորի ցանքերն ամբողջությամբ ոչնչացել են:
Արթուր Մադաթյանը տխուր ասաց. «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում»:
Վրաստանին սահմանակից Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ ժամը 16-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասներ է պատճառել գյուղի այն տարածքներին, որոնք մոտ 10 օր առաջ կարկտահարությունից վնասվել էին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ