ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին նաեւ ՀՀ ԱԳՆ՝ հանդիպելով նախարար Էդվարդ Նալբանդյանին: Մուտքի մոտ նրանք հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ եռանախագահները տարածաշրջան են այցելել Արցախյան հակամարտության գոտում իրավիճակը հստակեցնելու նպատակով: Առաջիկայում նրանք կայցելեն նաեւ Արցախի հանրապետություն եւ Ադրբեջան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ