Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում երկու տարեկան երեխան հրաշքով փրկվել է, երբ հունիսի 7-ին գյուղը ժամեր շարունակ հակառակորդի կրակահերթի տակ էր:
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, որի հայրական տունը գտնվում է Բաղանիսում եւ այնտեղ ընտանիքի հետ ապրում է եղբայրը, մեր զրույցում պատմեց, որ պատուհանախորշերը փակված են տուֆ քարով, բայց գնդակը դրանց արանքով ներթափանցել է սենյակ:
«Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհի վրա է գյուղը: Գնդակոծվում են ոչ միայն դիրքերը, այլեւ ճանապարհը, ու հենց գյուղի, տների վրա են կրակում: Թշնամու դիրքերն իմ հայրական տնից մեկուկես կիլոմետրի վրա են: Գնդակը երկու տուֆի արանքով մտել էր այն սենյակը, որտեղ երկու տարեկան երեխան էր քնած ու հրաշքով չէր դիպել երեխայի օրորոցին»,- ասաց Սամվել Բեգլարյանը:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում