Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ասել է՝ «գործ տալ», էդ բառն ընդհանրապես հարկավոր է լեքսիկոնից հանել. Ալիկ Սարգսյան. «Հրապարակ»

Հունիս 10,2017 10:58

Մեր երկրի ամենակոռումպացված համակարգերից մեկի՝ ոստիկանության նախկին պետ, այժմ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի եւ «գործ տալու» մշակույթի հարցում իր ուրույն պատկերացումներն ունի։ «Ամենամեծ գրավականը կոռուպցիայի դեմ պայքարում՝ քաղաքական կամքն է։ Բնականաբար, հանձնաժողովն ինքնանպատակ չի ստեղծվում, կարծում եմ՝ արդեն էդ ուղղվածությունը կա կոռուպցիայի դեմ պայքարի, էս հարցին այսուհետ առավել եւս, քան երբեւէ, ավելի լուրջ են վերաբերվելու։ Կարծում եմ՝ ժամանակն է նորովի մոտենալ կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասաց նախկին ոստիկանապետը։ Ինչ վերաբերում է «գործ տալու» մշակույթին, ապա պարոն Սարգսյանն ասաց․ «Ե՛վ որպես զինվորական կոչումով մարդ, ե՛ւ որպես ՀՀ քաղաքացի՝ «գործ տալ» բառը ես չեմ ընդունում։ Ի՞նչ ասել է՝ «գործ տալ», էդ բառն ընդհանրապես հարկավոր է լեքսիկոնից հանել։ Եվ Ազգային ժողովի ամբիոնից էս բառն օգտագործելով՝ մենք մեր ժողովրդին լավ ազդակ չենք հղում։ Գործ տալ․․․ դա կոչվում է իրազեկում։ Իսկ Դուք ո՞նց եք կարծում, երբ մարդը մի բան տեսնի եւ էդ մասին բարձրաձայնի, մենք համարենք գործ տա՞լ»։

Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

– Ասացիք՝ հանձնաժողովի ստեղծումը կարեւոր է։ Հայտնի խոսք կա, ասում են՝ եթե ուզում ես ինչ-որ մի ծրագիր տապալել, հանձնաժողով ստեղծիր։

– Եթե պիտի հանձնաժողով ստեղծենք, ու էդ հանձնաժողովը չաշխատի, անգործության մատնվի, բնականաբար, ստեղծելու կարիք չկա։ Բայց էսօր մենք այլ նպատակ ունենք՝ հույս ենք փայփայում, որ էդ հանձնաժողովն իրոք կպայքարի կոռուպցիոն երեւույթների դեմ, որոնք էս երկրի համար ամեն ժամանակ չարիք են եղել, եւ հարկավոր է դա արմատախիլ անել։

– Հիմա ինչո՞ւ չեք որոշում հանձնաժողով ստեղծելու փոխարեն հստակ պատժիչ գործողությունների դիմել։

– Չէ, դե գիտե՞ք ինչ, շատ ջախջախիչ, կտրուկ մեթոդներով, երբ որ Դուք օրինակ բերեցիք Հիտլերի ժամանակները եւ այլն, ես դրան կողմնակից չեմ։ Ես չեմ կարծում, թե մեր երկրում այդպիսի պատժիչ գործողություններով կարելի է արմատախիլ անել էդ երեւույթը։ Փայտը երկու ծայր ունի, մի ծայրը բարձրացնելիս մյուսն է իջնում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930