«Ինչո՞ւ նրանք պետք է դատվեն»` այդ հարցն էին տալիս երկու օր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն առաջին ատյանի դատարանի մոտ հավաքած «Սասնա ծռերի» երկրպագուները: Իսկ ինչո՞ւ չպիտի դատվեն: Ո՞ր երկրում շենք-շինություն զենքով գրավելու, պատանդ պահելու, մեքենաներ այրելու եւ այլ մեղադրանքներով մարդկանց չեն դատում: Ո՞ր երկրի Քրեական օրենսգրքում չկան նմանատիպ հոդվածներ: (Հատուկ չեմ խոսում ոստիկանների սպանությունների մասին, որոնք չեն կարող մեղսագրվել բոլորին՝ դրանք ունեն կոնկրետ մեղավորներ):
Հիմա եթե ես մի քար վերցնեմ եւ սկսեմ կոտրել մարդկանց պատուհանների ապակիները, ես կարո՞ղ եմ ասել, որ դա չեմ անում իմ անձնական շահերից ելնելով, ես, այդպիսով, ապստամբում եմ եւ, հետեւաբար, ինձ համար պետք է գրել մեկ այլ Քրեական օրենսգիրք, ըստ որի, ես չպիտի դատվեմ: Որովհետեւ իշխանությունները վատն են, դատարաններն անկախ չեն, իսկ երկրի վիճակը սարսափելի է: Կարծում եմ, կա երկու հնարավորություն. կամ դատել բոլոր ապակի կոտրողներին, կամ ստեղծել «ռեւկոմներ», որտեղ ավտոմատավոր մարդիկ իրենց դատը կանեն` ելնելով «հեղափոխական անհրաժեշտությունից»:
Հնարավո՞ր է, որ պատմությունն արդարացնի «Սասնա ծռերին»: Իհարկե, հնարավոր է՝ ավելի գեշ ապստամբություններ է արդարացրել: Կարող է նույնիսկ պատահել, որ «ծռերի» արձանները դրվեն, եւ պիոներները կամ բազեները հանդիսավոր երդումներ տան նրանց արձանների առջեւ: Բայց ես պատմաբան չեմ: Ես այս պահիս Հայաստան պետությունում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ, ապրելու եմ եւ մեռնելու եմ այստեղ: Ուզում եմ, որ այստեղ գործեն պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, ոչ թե «հերոս տղերքից» կազմված «ռեւկոմները», որոնք իրենք կորոշեն, թե ում սպանեն, ինչ վառեն եւ ինչ շենք գրավեն զենքով: Եթե այս «տղերքին» դա թույլատրելի է, ապա վաղը կգան ուրիշ «տղերք», ավելի ուժեղ զենքերով, հետո ավելի հզոր «տղերք», եւ դրան վերջ չի լինելու: Եթե մենք ժամանակին օգտվեցինք «հերոս տղա» Սուրեթ Հուսեյնովի «ապստամբությունից», ապա ինչո՞ւ հակառակորդը չի կարող նույն բանն անել:
Գուցե «Դրո» խմբի մարդասպանները կամ Նաիրի Հունանյանն ու նրա հանցակիցները նո՞ւյնպես չպիտի դատվեին: Ի՞նչ է, անձնական շահերի համա՞ր էին նրանք գնացել այդ քայլերին: Պակա՞ս «գաղափարական արդարացումներ» ունեին: Դատարաննե՞րն էին այն ժամանակ ավելի անկախ, թե՞ երկրի վիճակն էր ավելի լավը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ինչ լավ է,որ Սողոմոն Թեհլերյանին Դուք չեք դատել:
այսպիսի անմիտ «բաղդատականներով» ժողովուրդի մի – փոքր – հատուածը պահում էք տգիտութեան մէջ, որովհետեւ այդ տգիտութիւնը ձեռնտու է ցեզի
Հայաստանի դժուարութիւնները, ցնորաբանական հռերորութեամբ, նոյնացնելով իսկական, բառացի ցեղասպանութեան հետ, ամէն բանէ առաջ նախատում էք Մեծ Եղեռնի մեր նահատկները, բոլոր ցեղասպանութիւնների զոհերը
ամէն դէպքում, նոյնիսկ տեսականօրէն, անհիմն է Թեհլիրեանը եւ իր նմանների հետ ձեր բաղդատականները…
քանզի անոնք երբեք, երբե՛ք Հայոց Պետութեան դէմ զէնք չբարձրացուցին…
միայն Անդրանիկն է որ մի պահ մոլորեցաւ – այդ ալ սուտերու պատճառով -, սակայն ինքզինք հաւաքեց, եւ կարմիր գիծը չանցաւ…
Ուժուվ իշխանութիին զավթուած, սուտասկասպաս խամաճիկներուն, հայոց պետականութեան հե՞տ կնմանացուցանես:
ցարդ եղածը՝ այս է, սիրելի «Զավեն»
մինչեւ այս պահը,
անցած եօթը դարերի ընթացքին,
-բացի 1918-20 միջադէպը –
մեր ունեցած-չունեցածը՝ այ՛ս է
այս միմիակ Հայոց Պետութիւնն է,
Կիլիկիոյ անկումէն ետք
642 տարիներէ ի վեր
ի՞նչ այլընտրանք էք առաջարկում՝
բացի այս եղածին ալ խորտակումը,
յանուն չգիտեմ ինչ-ինչ երազների
եւ ատոր համար հա՞յ սպանել,
հայ հողի վրայ
եւ յետոյ յոխորտալ, հպարտանալ…
իբրեւ դեռ աւելի լաւը կառուցելու համար
մի քանի հարիւր հոգիով…
չէ, դա ծրագիր չէ,
փառաւոր ինքնասպանութիւն է
այն տեսակից, որ շատ, շա՜տ ենք տեսել…
շատ
հիմա ուզում ենք ապրել, եղբայրս
եւ՝ եղածը պահել
եթէ սիրում ես,
քո սիրոյ առարկայի թերութիւններն ալ կը սիրես,
կը պաշտես
այս Հայրենասիրութեան կարիքը ունինք այսօր,
այլեւս,
վերջապէս
ոչ թէ այդ միւս խենթութիւնը, խելագարութիւնը,
զորս որոշ իմաստ մը ունէր, երբ որ Հայաստան չկար,
Հայոս Պետութիւն չկար
ոչ այսօր
ոչ այլեւս
երբեք
Ւշխանությունը անձնական շահերին ծառայեցնելը համարում եմ անընդունելի եւ վերջ,մնացած մոտեցումները՝ստրկամտության քարոզ:Հայի միակ ընդհանրացված տեսակ ընդունում եմ՝ազատամիտ արդարամիտ,ուրախ ,հպարտ,վեհ,կրթված :Ուզու՞մ եք,որ հանդուրժեմ հակառակը:Ուզու՞մ եք հանդուրժեմ ու տառապեմ կամ թե՞ համակերպվեմ ու փորձեմ սիրել այդ հակառակը:
Կարծում եմ, եթե օրենքները գործեին, ոչ մի առիթ չէր լինի անօրինականության, հակառակ դեպքում անօրինականությունը անօրինականություն է ծնում: Մյուս կողմից, չեմ կարծում, որ անօրինական գործող պետական պատասխանատու պաշտոնյաները ինքնագլուխ են գործում, նրանք ընդամենը գործիք են դրսից ինչ որ հզոր ուժերի ձեռքում եւ այդ այլանդակ անարդարություններն ու անօրինականությունները կատարվում են մեր ձեռքերով, բայց ուրիշի հրամանով: Անարդարության սկզբնապատճառը կառավարությունը չի, այլ կառավարության ուրիշներից կախյալ վիճակն է, եթե մեր կառավարությունը հանուն իր անկախության ընդվզեր, գնար ՝անօրինական՝ քայլի ու դեմ դուրս գար դրսից իրեն ճնշողների դեմ, աշխարհով մեկ սփռված ազգը դա կընկալեր զորահավաքի հրաման ու արագ կկանգներ կառավարության թիկունքին: Անկախության կռիվը դեռ առջեւում է:
Հիանալի համեմատություն է Նաիրի Հունանյանի տեռորիստական բանդայի հետ: Նույնն ձեռագիրն է, նույն գործելավոճը, և հավանական է – նույն պատվիրատուն- հոգով թուրքը:
Պլյուս դրանց, սրանց անվանելով “սասնա …” փորձ է արվում այլասերելու ու արժեզրկելու մեր մեծագույն արժեքրենից մեկը- մեր Էպոսը: Սրանց արդեն վաղուց շատերը անվանում են իրանց իրական անվանումով – “բաքվի ծռեր”:
…«անօրինության եւ անարդարության» ՝եւ ծնողը,եւ սնողը.-հենց ինքը՝ Անարդարադատույունն է,որը անկախ չէ եւ ընդհամենը,գործիք է՝ գործող ռեժիմի ձեռքին։
դատարկ, անիմաստ խօսքեր
նոյնիսկ ամերիկեան Far-West-ի ատեն, cow-boyներու ժամանակ,
նիւթի առարկայ արիւնահեղ արարքի նման բիրտ սայթաքումները օրինական լուրջ հետեւանքներ կ’ունենային
Պետութիւնը չես բարելաւէր, անոր եղած-չեղածն ալ ուրանալով, նուազագոյնն ալ քայքայելով
թէ ոչ, բաւարար չէ որ ամենաանխելք հանցագործները «դիւզազներգական հերոսների» հետ շփոթէք, անոնք կարգին… Աստուա՞ծ դարձան (մեղա՛ Տէր),
որ Քաոսի ընդմիջից Տիեզերք ստեղծեն… Եղիցի Լո՛յս… փֆֆֆֆ
տարրականօրէն նորմալ կեանքի յարմարելու անկարող, տեւական արբունքի մէջ, յաւերժական տղաներ են ասոնք պարզապէս, որոնք սակայն իրենցմէ հարիւր անգամ աւելի արժեքաւոր մարդկային էակներ, ասլան հայորդիներ սպանեցին, ամբողջ երկիրն ալ տանելով վերջնական Անդունդի սեմին
ռեժիմները կու գա՜ն, ու կ’երթան
այս մոլորեալների թիրախը՝ Հայոց Պետութիւնն էր
սակայն տակաւին հայերի մի մասը չի հասկանում թէ դա ինչ է նշանակում
Մէջբերում՝ «Հատուկ չեմ խոսում ոստիկանների սպանությունների մասին, որոնք չեն կարող մեղսագրվել բոլորին՝ դրանք ունեն կոնկրետ մեղավորներ»
Ներողութիւն՝ օրինապէս ճիշդ չէ այս հաստատումը:
Ամենաժողովրդավարական երկիրների ամենաարդիական Քրէական Օրէնքի հիման վրայ՝ մեղսակցութիւնը համազօր է հանցագործութեան ուղղակի հեղինակի արարքին, նոյն քրէական պատասխանատւութեամբ, նոյն օրինական հետեւանքներով:
Հետեւաբար, եթէ Հայաստանի իշխանութիւնները ուզէին, կարող էին շատ աւելի ծանր օրինական մեղադրանքների ենթարկել այդ խմբակի բոլոր անդամները:
Մի այլ օրինական նրբութիւն՝ երբ որ բիրտ արարքի մը ընթացքին մարդ կը սպանուի, նոյնիսկ եթէ արարքի հեղինակների նպատակն ու միտումը այդ մարդը սպանել չէր, օրինապէս՝ դա համազօր է առաջին աստիճանի մարդասպանութեան, այսինքն նախամտածուած սպանութեան, եւ կ’ունենայ այդ ծայրագոյն ոճիրի օրինական հետեւանքերը: Տրամաբանութիւնը այն է թէ՝ զինեալ բրտութեան արարքի մը ընթացքին, հանցագործները պիտի որ նախատեսէին թէ մեռնող կրնայ ըլլալ, հետեւաբար եթէ մարդ մեռցնեն, դա օրինապէս համազօր է առաջին աստիճանի մարդասպանութեան:
Պետութիւնը զուսպ եւ չափաւոր կերպով է դատում այս ահաւոր արարքի հեղինակները: Իսկ անոնք, տակաւին դատարանում ուին «հերոսների» վարքագիծ: Ուրախ են, հրճւում են, մինչեւ իսկ երգում են… Պատկերացուցէք մի պահ թէ այդ ամէնը ինչպէս է ազդում սպանուածների հարազատների հոգեվիճակին վրայ… որոնց կարգին մայրիկներ, այրիներ, որբացած երեխաներ…
Նշենք նաեւ որ, ոչ միայն մարդկային, բարոյական եւ հոգեւորական գետնի վրայ, զղջումը անհրաժեշտ է, առաջին հերթին՝ յանցաւորին/մեղաւորին համար, այլ օրինապէս նաեւ իսկական զղջումը միայն կարող է թերեւս մեղմացնել պատիժը: Մինչ այստեղ, մնաց միայն որ հրճուանքից ուղղակի պարեն, դատարանում շուրջպար բռնեն մարդասպանները… Երեւի այդ ալ չեն անում, մի քանի հատին անթացուպերի պատճառով…
Ամօթ, հազար ամօթ ձեզի եւ տաֆաւին ձեզ ծափահարող մոլորեալներին:
Եթէ դուք լինէինք մեր Ազգի հերոսները, ես արդէն կ’ընդգրկէի օտարութիւնը, օտարացումը, որպէս դարման, որպէս փրկութիւն:
Ձեր զզուելի արարքով, Հայոց Պետութեան ամենավատ դերութիւնները անգամ հասկնալի, ընդունելի դարձուցիք: Ահա ձեր միակ իրագործումը, Սասնոյ Հանգստափչիկներ:
Ես գտնում եմ, որ հերոսը ոչ թե իր արարքի նպատակով է հերոս, այլ արարքի արդյունքով: Իսկ «Սասնա ծռերի» արդյունքը, մեղմ ասած, տխուր ստացվեց: Ես գտնում եմ, որ նրանք խաբվեցին: Նրանք մասնակցեցին մի գործողության, որն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության:
Եվ այսօր առավել քան ցավալի է, որ հասարակության մի ստվար մասի կողմից հերոսացված մարդիկ դատվելու են որպես քրեական հանցագործներ:
Մի խոսքով՝ դա պայքարի սխալ և երկրին ու ժողովրդին միայն վնաս բերող ձև էր:
դու բարի մարդ ես, Մեսրոպ ջան,
եւ շատ ճիշդ բաներ ես ասում
թէ՝ խաբվեցին,
կամ իրեն զիրենք խաբեցին,
դա ուրիշ հարց
մէկ ա,
արդիւնքը նոյնն է
աւելի ճիշդ՝ արդիւնքի չգոյութիւնը,
եւ միայն վնասը
ուրեմն հիմա, կրելու են հետեւանքները
եւ վսո՛
դաւայ
Հարգելի տիկին Հ.Շ., արդեն հոգնեցնում եք: Մի փորձեք արևմտահայերենով գրել, դա ձեր մոտ չի ստացվում: Երևի նախկին ուսուցչուհի՞ եք: Գրեք գրական հայերենով և կարճ: Պարտադիր չէ ամեն ինչի մասին կարծիք հայտնել: “Դավիթ” նիկը ավելի նման էր: Խորին հարգանքով, Ժոռա
Zaven,
Բնաւ ստիպուած չես որեւէ բան ընդունելու: Անշուշտ, երբ խօսքը տարրական իրականութեան մասին է, քո համար աւելի հեշտ կը լինի որ գոնէ այդքանը «ընդունիս», սակայն ոչինչ, ստիպուած չես: Ուրեմն՝ բողոքէ, պոռա եւ գոռա, ցոյց ըրէ, գրէ, ինչ որ ուզես, որքան որ կ’ուզենաս, այդ ուղղութեամբ – զարմանալիօրէն- ոչ մի արգելք չկայ Հայաստանում – մինչդեռ եթէ լինէր, հասկնալի կ’ըլլար… – : Միայն մի բան՝ յանցագործութիւն մի կատարէր. կամ ել եթէ ուզես այդ ալ կատարել, շատ բարի – քանզի այդ ալ քո ազատ կամքէդ կախեալ է -, սակայն այդ պարագային հետեւանքները կը դիմագրաւես:
Դեռ չխօսելու համար յետ-Յուլիս-2016ական ընտրութիւններու չախչախիչ արդիւնքներու մասին, մի հատ ել ջանա դուն քեզ բացատրել թէ արդեօք ինչո՞ւ խնդրոյ առարկայ «Կիսաստուած Հերոսներուն» ի նպաստ ցոյցերի մասնակիցների թիւը մի քանի հարիւրը չի անցնում, եւ այդ ալ ամբողջ երկրի միմիայն մէկ – կամ պատահաբար երկու – քաղաքներու մի վայրում միայն… Իսկ ամբողջ Սփիւռքի տարածքին, մի քանի քաղաքների մէջ սահմանափակուած է անոնց ի նպաստ միջոցառումները, որոնց մասնակիցների թիւը հարիւրի իսկ չի հասնիր:
Եթէ միայն այս չափով ժողովրդային զօրաշարժ կարող են գոյացնել ձեր Սասունցի Դաւիթները, ի՞նչ էր լինելու եթէ անոնք խոնարհ մահկանացուներ ըլլային…
Հետեւաբար, ակնարկելով վերեւի Խմբագրականի ընկերակցող պատկերին, ուր պաստառի մը վրայ, Միայնակ Չախալի նկարին դիմաց կը կարդանք՝ «իմ դատաւորը իմ ժողովուրդն է», երեւի հայ ժողովուրդը, իր խօսուն լռութեամբ եւ իմաստալից կրաւորականութեամբ, արդէն դատած է իրենք զիրենք Երկնքից իջած Ազգային Փրկիչներ կարծող այդ մոլորեալները…
Ոմն տիկին,թե պարոն Հ.Շ, հավանաբար դուք Հայաստանի քաղաքացի չեք,ձեզ շատ վատ բաներ չեմ ցանկանում,այդքան երկարաշունչ դատողությունների փոխարեն ,եկեք եւ բնակվեք հայաստանում եւ 5 տարին մեկ էլ ,որպես անաշխատ եկամուտ, կստանաք 10000դրամ,շտապեք,քանի, որ ,Հայաստանը դատարկվում է,գուցե ուրիշներն էլ հետեւեն Ձեզ. հարգանքներով Հայաստանցի։
Հայաստանում եթե Աստված չանի , իշխանությունը արցախցիներից անցավ լեննականցի-ապարանցի-սևանցիների ու սրանց երևանից կոչվող սարիթաղյան մուտացիաին, շատ արագ Հայաստանից ու հայաստանյան հայերից մենակ թանգարանային հուշեր կմնան:
Էնպես որ խնդրենք աղաչենք Աստծուց, որ արցախցիների ուժն ու եռանդը տեղը պահի ու ամենակարևորը համբերությունը անսպառ անի:
սիրելի Առաքել,
ընդհանրապէս համաձայն եմ քո գրածների հետ,
սակայն այստեղ ստիպուած կը զգամ մի քիչ յարաբերական դարձնելու հաստատումդ
Արցախցիներն ալ կիսաստուածներ չեն, կատարեալ եւ անթերի չեն
անոնք ալ ճիգ ունին թափելիք,
յատկապէս, ազգային ընդհանուր գիտակցութեան նիւթով
Արցախը – մասնակի կերպով – ազատագրուեցաւ շնորհիւ համահայկական ջանքերու, զոհողութիւններու, հետեւաբար Արցախցին ալ պէտք է Արցախի Հիմնախնդիրը հասկանայ եւ դիմագրաւէ, նոյն ըմռնողութեամբ
յստակ ըլլամ՝ այժմու ՀՀ Նախագահը ունի այդ ըմբռնողութիւնը.
սակայն ափսոս, ոչ բոլոր Արցախցիները…
յետոյ, սակայն արդէն նուազ էական մակարդակի մը վրայ, կայ խնդիրը այն Արցախցիներուն որոնք… խնդիր են…
նախկին Պաշտպանութեան նախարարը Արցախցի չէ՞… այստեղ միայն այդ մի օրինակ նշելու համար…
իսկ Արցախի ընդհանուր բնակչութեան մէջ, շատ, շատ է՝ տեղայնական, նեղ ու գետնաքարշ մտայնութիւնը, ազգային նիւթերի վերաբերեալ տարրական իսկ հասկացողութեան սահմանափակումը…
«Լավ է դաժան լինել, եթե դաժանություն կա մեր սրտերում, քան փորձել թաքցնել սեփական անկարողությունը «հայը հային չի սպանի» կոչերով»։ Մ.Գանդիի մոտեցումը հարցին։
Երբ զգացականը և իրաւականը խառնուին իրար կարելի է օրերով վիճել և հաւասար համակրանք ցոյց տալ թէ մէկուն և թէ միւսին ; Պ. Աբրահամեանին յայտնած տեսակէտը ամէնէն տրամաբանականը կը գտնեմ այս յատուկ պարագային ;
Հ.Շ.
Այդքան երկարաշունչ դատողություններ անելու փոխարեն՝եկեք եւ բնակվեք Հայաստանում,
(որքան հասկանում էմ ,դուք Հայաստանի բնակիչ չեք) քանի,որ Հայաստանը դատարկվում է ու հինգ,կամ երեք տարին մեկ էլ,կստանաք անաշխատ «եկամուտ» 10 000 դրամի տեսքով,եթե կարող եք,համոզեք,այստեղից գնացածներից մի քանիսին էլ հետներդ բերեք…
Հարգանքներով՝ Հայաստանցի.
Այժմու կացութեան մէջ, եւ երկար տարիներէ ի վեր, անհամեմատօրէն աւելի օգտակար եմ Հայաստանին եւ Արցախին, ապրելով դրսում, քան թէ եթէ ընտանեօք տեղափոխուէինք/տեղափոխուինք Հայաստան:
Հայաստանը, առաջին հերթին, մի քանի սերունդներէ ի վեր այդտեղ հաստատուած ու ապրող, այդտեղի «բնիկ» հայերի պատասխանատւութիւնն է: Սփիւռքի հայերին չի մնար երկիրը կարգաւորել, երբ որ այդտեղի տեղացիները կամ լքում են զայն, կամ ել խանգարում են անոր բնականոն աճն ու վերելքը – օրինակի համար՝ այստեղ հիմնական նիւթի առարկայ, Յուլիս 2016ին տեղի ունեցած արիւնահեղ յիմարութեամբ – :
Գոնէ մի բան նկատի ունեցէք, Սփիւռքի ախպարը հայ է, հայ կը մնայ՝ընտրութեամբ: Մինչ շատ աւելի հեշտ – եւ բանական – ընտրութիւնը ունի օտարանալու, այլասեռելու – ի դէպ, ինչ որ շատ արագօրէն կ’ընեն Հայաստանէն փախչողները – : Փաստացի իրողութիւն է նաեւ թէ Հայաստանի դասալիքները ընդհանրապէս ատում են Հայաստանն ու Արցախը, մինչ մի քանի սերունդներէ ի վեր օտարութեան մէջ գտնուող հայը բառացիօրէն պաշտում է զանոնք, որպէս Մայր Հայրենիք:
մեկնաբանությունս սկզբում չկար եւ հետո…կրկնվեցի.
Պ,Մելիքեան,նախ և առաջ գրածս ամենակարճն է-երկրորդ ձեր տուածը երեխայական պատասխան է – առանց իմանալու թէ ինչ գործ կ՛ընեմ — Եկէք Հայաստան ապրեցէք — կ՛ըսէք ; Եթէ Հայաստան ծնած ըլլայի վստահ եղէք որ չէի հեռանար – , Համալսարանի դասախօս եմ ,Թօշակի տարիքս վաղուց անցած է ,բայց կը շարունակեմ դասաւանդել ,քանի կը նկատեմ Հայրենիքի ծառայութիւն , աշակերտութիւնը ձեզի՞ յանձնեմ – շատ լաւ գիտեմ որ ձեր կեանքը փայլուն չէ- Ամէն տարի մի միայն Հայաստան կու գամ կէս դարէ աւելի , գիրքեր գրած եմ Հայաստանի մասին առանց խնայելու անիրաւութիւններու հեղինակներուն և հիացած եմ իր բնակիչներուն հերոսական պայքարին ,և դիմադրական բացառիկ ուժին; կը հասկնամ ձեզ , արդար պոռթկում մըն է աննդունելի կացութեան մը հանդէպ ,երկինքէն պիտի չգայ բարելաւումը,պէտք է պայքարիլ միտքով՛Հայրենիքի համար,իսկ զէնքով՛ թշնամիին դէմ ; Մեկնողները չեմ այպաներ,անոնցմէ շատերուն հետ կապ ունիմ,չեմ կրնար ըսել որ երջանիկ են, աւազանէն դուրս մնացած ձկներու նման շփոթած վիճակ մը ունին .ես հիացած եմ մնացողներուն և պայքարողներուն վրայ,-քաջութիւն և համբերութիւն յիշենք Ջիւանիին խօսքը;
պարապ տեղը մի ջղայնանար, Henri
ամէն պարագայի,
դիտողութիւնը քեզի չէր ուղղուած
եւ այդ սովորական, աժան ակնարկութիւնն է
փոխանակ ուրախանան թէ դուրսը ապրող հայը, որուն «ճիվերուն կրնար ըլլալ» այս ամէնը, այսքան «մերախ կ’ընէ կոր» երկրի մը համար ուրկէ միայն փախչելու մասին կը մտածեն բնիկներու մէկ մասը, ասանք խօսքերով կը ջանան արդարացնել իրենց լուրջ ազգասիրութեան պակասը… եւ խնրտչեցնել հայրենասէր ախպարները…
Դուք խոսում էք հետեվանքների մասին, չխոսելով պատճարներից:
Viktor A Badalyan
որովհետեւ այս նիւթին մէջ ինչ որ ալ ըլլան պատճառները,
չեն արդարացներ հետեւանքը, ոճրագործական անմիտ արարքը
որովհետեւ սոյն հետեւանքը ոչ մէկ ձեւով չի լուծէր պատճառները
– նոյնիսկ ընդհակառակն, կը վատթարացնէ այդ պատճառները, իշխանութիւնը մղելով իրաւացի եւ արդարացի խստութեան, ժողովուրդի լուռ մեծամասնութեան հաւանութեամբ –
որովհետեւ կան «դարմաններ» որոնք աւելի վատ ու վնասակար են քան թէ այն ախտը որ կ’ուզեն բուժել
Նոր տեսական գաղափար կամ հեծանիվ հնարեցի՝ ինչպես բնակարաններն են սեփականաշնորհվում բնակարանների բնակիչներին, նույն ձեւով էլ սեփականաշնորհված բնակարաններով շենքերը պետք է սեփականաշնորհվեն շենքի բնակիչներին, նմանապես գյուղացիներին անվճար սեփականաշնորհվում է իրենց գյուղը եւ ողջ բնակչությունը սեփականաշնորհում է պետությունը: Բնակիչը եւ տան վարձ է տալիս, եւ շենքի վարձ, եւ քաղաքի ու պետության վարձ: Ինչքան շատ լինի վարձերի տեսակները, այնքան ավելի զարգացած ու ինքնիշխան ազգ կլինենք: Եթե լավ ստացվի, նույնն էլ կարելի է տարածել հարեւան տեղաբնիկ ազգերի մեջ ու միասին գերպետություն ստեղծենք ու առավել արդյունավետ օգնենք քոչվոր, բայց հզոր կամ ոչ հզոր պետությունների փլուզմանը՝ քոչվորները պետք է պարբերաբար քոչեն մի տեղից մյուսը եւ ոչ թե անգյալանան ու դառնան նստակյաց: