Լեղապարկային, երիկամաքարային հիվանդությունների, կոլիտի, գաստրիտի, ինչպես նաեւ սակավարյունության ու հազի դեպքում բնաբույժները առաջարկում են շատ օգտակար մի դեղամիջոց, որը պատրաստվում է հետեւյալ կերպ. 20 գրամ եղինջի արմատները 15 րոպե եփել 200 միլիլիտր շաքարաջրի կամ մեղրաջրի մեջ: Ընդունել օրը 5-6 անգամ՝ մեկական ճաշի գդալ:
Լեղապարկի քարերի կամ մաղձի դեմ խորհուրդ է տրվում 1/4 բաժակ ձիթապտղի յուղը խառնել նույն քանակությամբ թուրինջի հյութի հետ եւ խմել քնելուց առաջ: Դեղամիջոցը պետք է ընդունել ուտելուց 1 ժամ հետո: Նախապես մաքրող հոգնան պարտադիր է: Հյութը խմելուց անմիջապես հետո պետք է պառկել անկողնում՝ աջ կողքի վրա՝ լյարդին անպայման գոլից մի փոքր տաք ջերմակ դնելով: Առավոտյան հոգնան կրկնել:
Բայց մինչ այս բուժումներին անցնելը հարկավոր է հիշել օրգանիզմի առանձնահատկության մասին: Խորհրդակցեք բժշկի հետ՝ գուցե այլ խնդիր լինի ձեզ մոտ եւ այս բուժամիջոցները ձեզ հակացուցված լինեն:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
09.06.2017