Կան մարդիկ, որոնք իրենց անփութության կամ այլ պատճառով մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ են ունենում: Այդպիսի մարդկանց մասնագետները հաճախ են խորհուրդ տալիս սառնարանում պահել սառույց, բայց ավելի օգտակար է մաղադանոսի հյութի սառցակտորները, որը պետք է քսել համապատասխան հատվածին:
Այն պատրաստելու համար հարկավոր է մի փունջ մաղադանոսը լավ մանրացնել, տրորել, լցնել 50 միլիլիտր ջրի մեջ, հարել հարիչով եւ սառեցնել փոքրիկ խորանարդիկների ձեւով: Թանզիֆով փաթաթված սառցե խորանարդիկը 10 րոպե վնասված՝ կապտած մասին դնելու դեպքում, ցավը վերանում է, այտուցը՝ կանխվում: Սա նաեւ կարելի է կիրառել վնասվածքների եւ այրվածքների ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
09.06.2017