ԱՊԼ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրաիմովիչը ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: Դա հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԱՊԼ մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք մրցաշրջանի ավարտից հետո հեռացել կամ խզել են պայմանագիրը իրենց ակումբների հետ: Շվեդ հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» միակ ֆուտբոլիստն է, որը հայտնվել է այդ ցուցակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mirror.co.uk-ի