Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Սարգսյան. «Ես ներքին երկխոսություն ունեմ ծառի հետ». (Ֆոտոշարք)

Հունիս 09,2017 23:00

Հունիսի 6-ին բացվեց Գոհար Սարգսյանի «Հայեցողը» ցուցահանդեսը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Գոհարի հայրը` ՀՀ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանը. «Ամեն մարդու մեջ կա յուրահատուկ ստեղծագործական էներգիա, եւ ամեն մարդ չէ, որ հնարավորություն է ունենում այն դրսեւորելու: Գոհարի համար ուրախ եմ, որ կարողացավ իր մեջ եղած ստեղծագործական լիցքը դրսեւորել եւ նման ցուցահանդես անել: Հույս ունեմ, որ դեռ շատ լավ այլ ցուցահանդեսներ կհետեւեն, որովհետեւ ինքը լցված է մտքերով եւ ավյունով…Իմ խորհուրդներով է աշխատել: Սովորաբար մարդը կամ երգելու ձայն ունի, կամ ոչ: Իսկ Գոհարը «ձայն» ունի, կանի իր գործը»:

Գոհար Սարգսյանը պատասխանելով այն հարցին, թե որտեղ է վերջանում անիմատոր Գոհար Սարգսյանը եւ սկսվում նկարիչը, պատասխանեց. «Ինձ համար անիմացիան միջոց է շարժում ստանալու, ցուցադրելու մի աշխարհ, որ ես եմ տեսնում:Նույնն էլ գրաֆիկական աշխատանքների պարագայում է: Իրենք ունեն ընդհանուր մի բան` ես շատ ոգեւորվում եմ մարդուց»:

Նկարիչը խոսելով իր աշխատանքների մասին, մասնավորապես շեշտեց, որ ծառը միշտ էլ իր համար կարեւոր խորհրդանիշ է եղել. «Ես փոքրուց ներքին երկխոսություն ունեմ ծառի հետ: Այս տարի որոշեցի ծառեր նկարել նույնիսկ ցուրտ ձմռանը, քանի որ երկարատեւ ձմռան զգացողությունից հետո ծաղկած ծառերն էին պակասում, ուստի հետ եկա իմ մանկություն եւ փորձեցի երկխոսությունս վերականգնել ծառերի հետ: Ցանկացա ցույց տալ, որ մարդը պետք է կանգ առնի, ինչպես ծառն է կանգնած եւ ամեն ինչ դիտարկի իր արմատներից»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930