Սոչիի «Դագոմիս» առողջարարական համալիրում ավարտվեց դպրոցականների «Սպիտակ նավակ» միջազգային մրցաշարը:
Մասնակցում էր 97 թիմ, որից 80-ը՝ Ռուսաստանից: Հայաստանը ներկայացնող Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը վաստակելով 25 միավոր՝ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձան Հնդկաստանի ներկայացուցիչները՝ 31.5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեցին Սվերդլովսկի մարզի դպրոցականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Վլադիմիր Բարսկու