Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» լռությունը փոխվելու է. Ալեք Ենիգոմշյան

Հունիս 09,2017 22:11

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը չի բացառում, որ «Սասնա ծռերի» գործով դատավարության մեկնարկից հետո իշխանությունները նրանց ազատությունները կաշկանդող լրացուցիչ քայլեր իրականացնեն:

«Եթե մինչեւ հիմա վարչախումբը ազատ բեմ ուներ իր ստերը ներկայացնելու համար, իսկ տղաները չունեին, ապա դատավարության մեկնարկից հետո տղաներն  իրենց պայքարի ձեւերը շրջանառության մեջ դնելու, իրենց կեցվածքն արտահայտելու հնարավորություն կունենան: Սա վարչախմբին հանգիստ չի թողնելու, դրա համար չեմ բացառում, որ լրացուցիչ քայլեր իրականացնեն տղաների ազատությունները կաշկանդելու ուղղությամբ»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Նա դժգոհեց, որ «Սասնա ծռերի» հետ տեսակցությունները խիստ սահմանափակ են, իսկ ՔԿՀ-ներում անառողջ վիճակ է.«Անառողջ վիճակ  բոլոր առումներով՝ առողջապահական, կենցաղային, նաեւ տղաների նկատմամբ խիստ վերաբերմունքի առումով»:

Ալեք Ենիգոմշյանը դատավարության հետ մեծ հույսեր չի կապում, որովհետեւ կարծում է. «Այս վարչախումբը ոչ մի հավատ չի ներշնչում՝ ինչպես ընտրություններին, այնպես էլ դատական գործընթացի դեպքում, հավատ չունեմ, որ իսկական արդարություն կլինի, որովհետեւ բոլոր կառույցները ծառայում են վարչախմբի դիրքերի պահպանմանն ու վերարտադրությանը: Մեծ ակնկալիքներ ունենք դատավարության ժամանակ «Սասնա ծռերի» դիրքորոշումներից. համարում ենք, որ իրենց քաղաքական ու գաղափարական, բարոյական հիմնավորումներն են ներկայացնելու ու այն համեմատական լռությունը, որին դատապարտվել էին հուլիսի դեպքերից հետո առ այսօր, այդ լռությունը փոխվելու է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930