ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 9-ին հանդիպել եւ վերոնշյալ նախագծերով նախատեսվող քայլերն է ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՅԴ եւ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություններին:
Հիշեցնենք, որ ծրագրերը ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են հունիսի 5-ի հանդիպման ժամանակ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն