ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 05-09.06.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.13 մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել 6.68 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում 250.0 հազ. դր. գումարի և հաշվարկվել է 367.75.հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի հատված 2 ծառի /բոխի/ համար կայացվել է 50.0 հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժինը իրականացրել է վարչական վարույթ: «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի ծառահատվել է 6 ծառ/ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 95.25 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված մեկ դեպքի համար /ապօրինի հատել են 3 ծառ/ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 197.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ.դրամի և հաշվարկվել է 6.0 մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 6.0մլն.դրամը 2 հատ բեզոարյան այծի ապօրինի որսի համար, առգրավվել է 80 հատ /20.0կգ/ <սիգ> տեսակի ձուկ:
Որից`
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ հայտնաբերել է տիրազուրկ 80 հատ /20.0կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 50.0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժինը ոստիկանության ուղարկած նյութերի հիման վրա` 2 հատ բեզոարյան այծի ապօրինի որսի հիմքով հարուցված քրեական գործի շրջանակում հաշվարկել է 6.0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկնգողության 2 դեպք: Կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 4.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում` 500.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 309.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`
Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել է 57.6հազ. դրամի շրջակա միջավայրին հասցրած վնաս:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի համար կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի 4 որոշում և հաշվարկվել է 252.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130.0հազ.դրամի, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Մթնոլորտի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի որոշում` 50.0հազ.դրամի, որն է`
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման դեպքի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 50.0հազ.դրամ գումարով, որն է`
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 7 վարչական տուգանքի որոշում`600.0հազ.դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 1 որոշում` 36.0հազ.դրամ գումարի չափով:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառած պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.6 մլն.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն