Իրաքի մայրաքաղաքից 100 կմ հարավ ընկած Քերբելա քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 20, վիրավորվել շուրջ 25 մարդ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»:
Ըստ պարբերականի՝ պայթուցիկ սարքը գործի է դրել կին-մահապարտը: Ռումբը նա թաքցրել է հագուստի տակ:
Քերբելան համարվում է շիաների սրբազան քաղաքներից մեկը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ