Երեւանի ավագանու նոր կազմով առաջին նիստից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանից լրագրողներն այս անգամ էլ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է կուտակել իր հարստությունը, սակայն Մարգարյանը որեւէ կոնկրետ պատասխան չտվեց՝ նշելով նախկինում էլ այս նույն հարցին տված իր պատասխանը՝ «Նայեք հայտարարագրերս»:
Դիտարկմանը՝ հայտարարագրում հարստանալու ուղիները նշված չեն, Մարգարյանը կրկին խուսափեց պատասխանել:
Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք թաղապետի կամ քաղաքապետի աշխատավարձը բավարար է միլիոններ կուտակելու համար, պարոն Մարգարյանը հստակ պատասխան չտվեց:
Ինչպես արձագանքեց Մարգարյանը ընդդիմադիրների այն մեղադրանքին, որ քաղաքապետը հարստացել է պետական բյուջեն յուրացնելով՝ դիտեք տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ