«Ինքը պետք է ավագանու ինստիտուտը հարգեր եւ ներկա գտնվեր»,-այսօր ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի ավագանու խմբակցության «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ նիստից բացակայելն ու նիստը բոյկոտելը:
Հարցին՝ պատրա՞ստ է քաղաքապետը հանդիպել Փոստանջյանի հետ, ասաց. «Ես չգիտեմ հիմա ինքը որտեղ է: Ես պատրաստ եմ բոլորի հետ խոսելու, հանդիպելու՝ եթե ցանկություն կա»:
Տարոն Մարգարյանը վստահեցրեց՝ ավագանու ՀՀԿ խմբակցությունը ստացել է երեւանցիների մեծամասնության քվեն. «Մենք օր ու գիշեր աշխատելու ենք, որ կարողանանք նախընտրական ծրագիրն ամբողջությամբ իրականացնել»:
Երեւանի աղբահանությունից, ինչպես քաղաքապետն ասաց՝ այնքան էլ դժգոհ չէ. «Երեւան քաղաքում այսօր «Սանիտեկ» ընկերությունը նորմալ աղբահանություն է իրականացնում: Մենք ավելի շատ պետք է կոչ անենք մեր բնակիչներին, այն աղբը, որ գցում են գետնին, կեղտոտում ենք մեր մայրաքաղաքը, որը բոլորիս համար մեր մեծ տունն է, հաստատ մենք մեր բնակարանում աղբը չենք գցում գետնին, կոչ անենք, որ չկեղտոտեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ