SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի ծառայողների կատարած հսկայածավալ օպերատիվ, իսկ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Հրազդանի բաժին է մեղայականով ներկայացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 8-րդ շենքի 11 բնակարանի բնակիչ՝ 17-ամյա Ռազմիկ Արամի Դանիելյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս եղել է հայրիկի՝ Հրազդանի «մեծն» քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ։ Արդեն ոստիկանությունում հայրը, իսկ այնուհետև բալիկը խոստովանել են, որ երեկ՝ հունիսի 8-ին, Հրազդան քաղաքում Ռ. Դանիելյանը քաղաքապետ հայրիկին պատկանող ծառայողական Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին (ով հիվանդանոցում մահացել էր)։
Դեպքն ամբողջովին բացահայտելու համար ստեղծվել էին օպերատիվ քննչական խմբեր
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում