Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը Կարեն Զադոյանի հետ վեճ չունի (Տեսանյութ)

Հունիս 09,2017 13:50

«Ես չեմ կարծում, որ պատգամավորն իր տեսակետն արտահայտելով`հիմնավորելի դարձրեց այն հանգամանքը, որ պատգամավորների համար պետք է դասընթացներ կազմակերպել»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Հարցը վերաբերում էր ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի`խորհրդարանում, կոռուպցիայի կանխարգելման փաթեթի քննարկումների ժամանակ, ազդարարների ինստիտուտը «գործ տվողներ» որակելուն:

Այսօր խորհրդարանի ամբիոնից Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կազմակերպություններին եւ անձանց, ում հետ աշխատել էին այս փաթեթի վրա, այդ թվում նաեւ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանին: Հիշեցնենք, որ օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նաեւ վերջինիս ստորագրած հայտարարության առնչությամբ ասել էր, թե դա ամբիցիաների հարց է. «Հասարակության կարծիքը լսել ենք, իրենք էլ մասնակցել են: Որ փուլում որ մասնակցել են, այդ փուլից ի վեր ընդամենը նախագծի այսպես ասենք՝ տեխնիկական մշակման աշխատանքներն են իրականացվել: Եվ ոչ թե իրենց տեսակետը, նոր բան պետք է ավելացնել այն ամենի վրա, ինչ մենք գիտեինք իրենց դիրքորոշման հարցում: Եթե իրենց հետաքրքրում է պարզապես իրենց ներկայացվածությունը, դա այլ հարց է»:

«Նախարար եղած ժամանակ Կարեն Զադոյանի հետ ես աշխատել եմ շատ արդյունավետ`թե ապօրինի հարստացման, թե ազդարարման համակարգի օրենքների վրա: Մոդելների ընտրության հարցում մենք ունենք տարակարծություններ, բայց շնորհակալություն չհայտնել մարդուն`իր փորձառության, պատրաստակամության համար, ճիշտ չէ»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները`  տեանյութում

ՀՀԿ-ն ինչպե՞ս է պայքարելու կոռուպցիայի դեմ, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է հարցին՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց`ՀՀԿ-ն մեծամասնություն է, քանի որ ՀՀ քաղաքացիներն են այդպիսի ընտրություն կատարել: Իսկ թե ինչպե՞ս կպայքարի ՀՀԿ-ն կոռուպցիայի դեմ`կտեսնենք, երբ հանձնաժողովը ձեւավորվի, օրենքներն էլ սկսեն գործել:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`իսկ պատրա՞ստ է ընտրությունների ժամանակ գումար վերցնող ընտրողը իրեն ընկալել, որպես ազդարար եւ ինչպես պատգամավորն է ասում`«գործ տալ»: «Ինքը կարող է իրեն ազդարար ընկալել եւ մենք իրեն այդ հնարավորությունը տվեցինք ԸՕ-ով կատարվող փոփոխություններով: Եթե մարդը կուզենա հայտնել այդ մասին` կազատվի պատասխանատվությունից»,- ասաց ԱԺ փոխնախագահը` հավելելով, սակայն, որ ինքը տեղյակ չէ`նման դեպքեր եղե՞լ են, թե`ոչ:

Հարցին`կարո՞ղ է ընտրողն այսօր ասել, որ ընտրությունների ժամանակ Միհրան Պողոսյանն իրեն փող է տվել: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց` կարող է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930