Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահերի բախում չկա». Բաբլոյանը Գորգիսյանի հորդորին՝ քվեարկությանը չմասնակցել, չհետեւեց (Տեսանյութ)

Հունիս 09,2017 13:32

Պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագրի հաստատման հարցը այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ ընդունվեց ԱԺ-ում:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ մեկ առաջարկ է եղել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը հանել մասնավորեցման ցանկից: Սակայն կառավարությունը չի ընդունել այդ առաջարկը:

Արման Սահակյանն ասաց, որ այդ կենտրոնը շուտափույթ ներդրումներ գրավելու խնդիր ունի, հետայրվածքային պլաստիկ վիրաբուժության նոր մեթոդների կարիք ունի, ուստի պետք է պրոֆիլը պահպանելով՝ պահանջ ամրագրվի, որ արտակարգ իրավիճակների դեպքում կենտրոնը պետք է սպասարկի եւ ապահովի ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողության անընդհատությունը:

Երեկ «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը կոչ էր արել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ չմասնակցի պետգույքի մասնավորեցման այս նախագծի քվեարկությանը, քանի որ կա շահերի բախում., ինչն անթույլատրելի է ԱԺ կանոնակարգ օրենքով: Այսօր նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Արա Բաբլոյանն ինքն է ԱԺ ամբիոնից պատմել, թե ինչպես է «Արաբկիր» բուժկենտրոնը ոտքի կանգնեցրել, եւ քանի որ «Արաբկիր» բուժկենտրոնը մասնավորեցման ծրագրում ընդգրկված է, պետք է ազնվորեն խուսափի շահերի բախումից:

Արա Բաբլոյանը պատասխանեց, որ շատերը իսկապես ընդգրկված են մեր երկրում տարբեր ծրագրերի զարգացմանը, բայց շահերի բախումը էմոցիաների վրա չի հիմնվում. «Ես հետաքրքրվեցի իրավաբաններից եւ ասացին, որ այս պահին կառավարման մեջ իմ ոչ մասնակցությունը չի առաջացնում շահերի բախում: Նույնիսկ, եթե ես չմասնակցեմ քվեարկությանը, կարող եք համարել, որ 56 կողմ է եղել»: Նա վստահեցրեց, որ շահերի բախում չկա:

Մասնավորեցման ծրագիրն ԱԺ-ում հաստատվեց 58 կողմ, 31 դեմ արդյունքներով, ձեռնպահ չկար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930