Մամուլում հրապարակումներ եղան, որ ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է համաշխարհային փոփ աստղ Ջասթին Թիմբերլեյքը: Նույն տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանը Թիբերլեյքին 1 մլն դոլար է վճարել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց այդ հրապարակումները: «Ջասթինն ո՞վ ա, ազիզ ջան, ես ըսկի չեմ իմանում Ջասթինն ով ա: Մեր դստեր հարսանիքին ոչ մեկը չի եղել, սաղ Հայաստանից են եղել: Թե էդ ով ա գրում, էդ ինֆորմացիան ով ա տարածում, չեմ իմանում: Հարսանիքին հազար հոգի մարդ ա եղել, թող ասեն՝ էդ ձև մարդ եղել ա, թե չի եղել»,- լրագրողին այսպես պատասխանեց Սամվել Ալեքսանյանը:
Կրկնեց, որ իր դստեր հարսանիքին միայն հայ երգիչներ են եղել ու ինքն էլ շատ մեծ գումար չի ծախսել այդ հարսանիքի վրա:
«Մի հատ երգիչ ա եղել, չեմ էլ իմանում ով ա, ընկերս էր հենց ընենց իրա կողմից բերել»,- ասաց նա: Խորհրդարանի միջանցքում իր հետ զբոսնող ԲՀԿ-ական պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը օգնության եկավ`հստակեցնելով`Սերովն էր: Խոսքը Ալեքսանդր Սերովի մասին է:
«էդ մի միլիոն դոլարը, որ ես երգիչին պիտի տայի, դրա տեղը մի հատ լավ արտադրություն կասեի՝ երեխեքը կդնեին: Էտի ձեր համար փող չի, իմ համար եքա փող ա: Մի հատ լավ տրիկոտաժի մի 500 տեղանոց արտադրություն կդնեի»,- շարունակեց Սամվել Ալեքսանյանը:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ