Լրահոս
Օրվա լրահոսը

Հոլանդիայում իրական չափերով 195 մ երկարությամբ «Նոյյան տապան» զբոսաշրջային կենտրոն է կառուցվել և մեծ հաջողությամբ է գործում. «Իրատես»

Հունիս 09,2017 12:27

Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն ԱՂԱՄՅԱՆԻ հետ քննարկեցինք վերջին օրերին հանրային հնչողություն վայելող «Նոյյան տապան» նախագծի հարցը։

– Պարոն Աղամյան, ե՞րբ և ի՞նչ հանգամանքների բերմամբ ի հայտ եկավ «Նոյյան տապանը» կառուցելու գաղափարը։

– Գաղափարը ծնվեց դեռ 1998-ին, երբ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում էր առաջին անգամ մասնակցելու համաշխարհային էքսպոյին, որը 2000-ին կայացավ Գերմանիայի Հանովեր քաղաքում։ Ցուցահանդեսը համաշխարհային նշանակություն ունի, կայանում է 5 տարին մեկ անգամ և 5 ամիս է ընթանում։ Հանովերի էքսպո-ցուցահանդես այցելեց մոտ 50 մլն մարդ։ Հայաստանի տաղավար այցելեց մոտ 20 մլն մարդ, այսինքն, այս հսկա բազմությունը ճանաչեց Հայաստանը նրա պատմությամբ, մշակույթով, գիտությամբ և մյուս բոլոր ձեռքբերումներով։ Մեր տաղավարը «Նոյյան տապանի» տեսքով էր ստեղծված, այն շատ գրավիչ էր և համարվեց էքսպոյի լավագույններից մեկը։ Իմ նախագծով «Նոյյան տապանը» կառուցեցին գերմանական ընկերությունները գերմանական կառավարության գումարներով։

Ի դեպ, նմանատիպ էքսպոների շարքն աշխարհում սկսվեց դեռ 1851 թվականին՝ Լոնդոնում։ Երևի շատերին անծանոթ է, որ աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակը 1889-ին կառուցվել է որպես Ֆրանսիայում կայացած հերթական էքսպոյի Ֆրանսիայի տաղավար։ 2015-ին համաշխարհային էքսպոն կայացավ Միլանում, սակայն Հայաստանն այն եզակի երկրներից էր, որն առհասարակ չմասնակցեց այդ միջոցառմանը։

– Հետաքրքիր էր Ֆիլիպ Կոտլերի անդրադարձը «Նոյյան տապանին»։

– Այո, 2011-ին համաշխարհային մարքեթինգի դասական Ֆիլիպ Կոտլերը Հայաստանի իշխանությունների հրավերով ժամանեց Հայաստան, ծանոթացավ մեր երկրին և անդրադարձավ նրա զբոսաշրջային հնարավորություններին այսպիսի մի մտքով. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, պարզապես այն պետք է հետաքրքիր դարձնել օտարների համար Արարատ լեռով, որի վրա Նոյյան տապանն է»։

– Պարոն Աղամյան, աշխարհում կառուցում են «Նոյյան տապաններ»՝ ամենատարբեր նշանակությամբ և ձևաչափերով։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Հոլանդիայում իրական չափերով 195 մ երկարությամբ «Նոյյան տապան» զբոսաշրջային կենտրոն է կառուցվել և մեծ հաջողությամբ է գործում։ Մեկ այլ «Նոյյան տապան» է գործում ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում, մյուսը՝ Հոնկոնգում, «Նոյյան տապան», ասում են, կա նաև Թուրքիայում։ Կենտուկիի տապանը նույնպես բնական չափերով է պատրաստված, իսկ Հոնկոնգինը՝ հայտնի չափերի կես մասով։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930