Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

200 միլիոն դոլարի զենքից 18 տոկոսն է հասել Հայաստան

Հունիս 09,2017 12:05

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին: Դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում:

Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգեը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով նախատեսված 200 միլիոն դոլարի զենքի ու ռազմական նշանակության այլ ապրանքների քանի՞տոկոսն են ստացել: Ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ հայկական կողմի այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 35,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այլ կերպ ասած, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակում է, որ պայմանագիրը ստորագրելուց գրեթե երկու տարի անց հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարից ընդամենը մոտ 35 միլիոնի զենք ու ռազմական նշանակության այլ ապրանք:

Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (165 միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը 7 ամիս:

Հ.Գ. նշենք, «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող է կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930