«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դերասան Նարեկ Դուրյանը, որ կյանքի մի մասն անցկացրել է սիրո քաղաք Փարիզում, հետաքրքիր համեմատությամբ բացատրեց, թե ինչու չի վերադառնում Փարիզ՝ բնակության. «Չնայած իմ՝ երեսունութ տարի Փարիզում ապրելուս, միեւնույն է՝ ես մնացի կոնդեցի, երեւանցի, ինչի համար շատ հպարտ եմ, բայց դա չի նշանակում, որ ես փարիզցի չեմ։ Ես կարող եմ Փարիզում տաքսու վարորդ աշխատել, այդպես զիտեմ այդ քաղաքը։ Վերջապես ես քսան տարեկան եմ գնացել Փարիզ։ Փարիզը պապաս է, իսկ Երեւանը մամաս՝ «մամայի բալա եմ»։
– Դուք միշտ կոչ եք. անում ինչ-որ բան փոխել մեր իրականության մեջ։ Ի՞նչ պետք է անել մեր երկրում դրական ինչ-որ բան փոխելու համար։
– Առաջին հերթին կփոխեի հեռուստատեսությունը։ Որոշ բաներ կփորձեի խնդրել, հավաքել, արգելել, որոնք վատ դեր են խաղում։
– Կնշե՞ք մի քանի օրինակներ։
– Պետք չէ օրինակներ։ Ես կլոր-կլոր խոսելն էլ չեմ քարոզում։ Ֆրանսիայում Վիկտոր Հյուգոյի լեզվով ոչ մեկ չի խոսում։ Ինֆորմացիաներ, հաղորդումներ, սերիալներ կան, որոնք շատ նեգատիվ դեր են խաղում 14-15 տարեկան երիտասարդության վրա։ Չի կարելի այդպիսի բան մատուցել։ Պետք է մի քիչ տեքստի, կադրի, դերասանի ընտրության վրա աշխատել։ Ինչո՞ւ պետք է ես պուլտը վերցնեմ, մի քանի վայրկյանից ալիքը փոխեմ, անցնում եմ կա՛մ ֆրանսիականի, կա՛մ ռուսականի։ Ես այս ամեն ինչը ցավով եմ ասում։
Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում